06 03 2020

Ապրում եք Հ1-յան Հայաստանում՝ խոսում եք բաներից, որոնք իրականության հետ կապ չունեն. Գորգիսյանը՝ իշխանությանը



Եթե այս օրենքը չընդունվի, դուրս է գալու, որ նախորդ իշխանության մեկնաբանությունից մինչև այսօրվա իշխանության, բան չի փոխվել: Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իրենց ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ իշխող խմբակցության ներկայացուցիչների մեկնաբանություններին.

«Այս օրենքն ինդիկատոր է, կամ ընդունում ենք ու ասում, որ բան է փոխվել, կամ մի ընդունեք ու ասեք, որ հիմա էլ է այդպես լինելու՝ քաղբանտարկյալներ են լինելու ու դուք չեք կարողանալու հանդիպել, որովհետև նախաքննության մարմինները թույլ չեն տալու»:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունից էլ նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ազնիվ չեն իմ գործընկերները, երբ ասում են, որ չեն կարող պատգամավորի մուտքն արգելել քրեակատարողական հիմնարկներ, որովհետև ինձ բազմիցս արգեելել են մուտք գործել նշելով, որ քննիչը թույլ չի տալիս, և արդարադության նախարությունը, այո, պատգամավորի մուտքի արգելքը մեկնաբանել է յուրովի»: 

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ չհամաձայնելով ընդդիմադիր գործընկերների հետ, ընդգծեց. «Այդ արգելքները եղել են այն ժամանակ, երբ Հայաստանում քաղբանտարկյալներ են եղել, իսկ ներկայումս և այլևս Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, օրենքները գործելու են այնպես, ինչպես գրված են: Դուք  չեք կարող ներկայումս մատնանշել մեկ դեպք, երբ պատագմավորի այցելությունը քրեկատարողական հիմնարկ կասեցվել է»:

Պատգամավորների մուտքի արգելք չկա, բայց բանտարկյալներին տեսակցելու խոչընդոտ կա, որի մասին նշեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Այդպես չէ, որ այսօր արգելքներ չեն դրվում, դրվում են ու ճիշտ էլ հիմանվորվում են, որովհետև նորմատիվ իրավական ակտերի ՀՀ օերնքի 41-րդ հոդվածը հստակ ասում է, որ նորմը մեկնաբանվում է դրանում պարունակող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությամբ, ասում են գրված է՝ մուտք ազատ գործել, մուտք ես գործել, բայց տեսակցել չկա: Իսկ կներեք, մուտք ինչի՞ համար պետք է գործենք էդ հիմանրկներ, կարող է գնում ենք մթնոլորտային ճնշումը չափելու, պարզ չէ՞, որ գնում ենք կալանավորված անձանց կալանքի պահման պայմանները նայելու»:

Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանն էլ հիշելով իրենց արգելելու մասին կոնկրետ դեպք, ասաց, որ մեկ անգամ փորձել են այցելել Արսեն Բաբայանին, բայց իրենց արգելել են. «Մենք մուտք գործեցինք ներս, մեզ հրավիրեցին, հյուրասիրեցին սուրճ, բայց դրա համար մենք այնտեղ չենք, չէ՞: Տպավորություն, որ դուք կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում՝ խոսում եք բաներից, որոնք իրականության հետ կապ չունեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ