Պետք է չափազանց ազնիվ լինեմ այս հարցին պատասխանելիս, բնական է, մարդը գալիսա իշխանության, ինքը որոշակի պարտավորություններ ունի իր թիմի առաջ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը:
«Երբեմն այդ պարտավորությունների արդյունքում առանձին պաշտոններ համալրվում են ոչ լիարժեք կոմպետենտ կամ երբեմն նաև ոչ կոմպետենտ կադրերով: Այդ խնդիրները միշտ են եղել: Այս մարդը մասնակցե՞լ է քեզ հետ քայլարշավի, լավ է արել, նրան մեծարիր որպես հավատարիմ մարդ, ընկերություն արա հետը, բայց մի տուր մի պաշտոն , որից ինքն ընդհանարպես տեղյակ չէ»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը