«Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունը ատելություն չի քարոզում, շատ լավն է: Մենք չգիտենք, թե ովքեր են այդ քարոզը անում: Բայց երբեք իշխանության ներկայացուցիչները չեն դատապարտում ատելության խոսքը: Ինչու՞, որովհետև իրենց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Որ օրը ատելության այդ խոսքը ձեզ չաջակցի, այդ ժամանակ այս հոդվածը կսկսեք կիրառել»,- այս մասին մարտի 5-ին ԱԺ ամբիոնից ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ իրենց հասցեագրված հայտարարությանը:
«Երբ Փաշինյանը մեզ հայտատարեց որպես հակապետական ուժեր, ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, որ մենք «հակա» ենք: Այդ ելույթի հաջորդ գիշերը ես սպառնալից նամակ եմ ստացել, որի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված: Դրանք բոլորը ձեր աջակիցներն են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը