05 03 2020

«Դուխով» մարդկանց խրախուսում է իշխանությունը. Անի Սամսոնյան



Մարտի 5-ին Ազգային ժողովում անդրադառնալով բռնության կոչերը քրեականացնող նախագծին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին, ասաց. «Մեր օրերում չարաշահվում է խոսքի իրավունքը: Ի՞նչ ենք մենք այսօր տեսնում. սոցիալական հարթակներում կան, օրինակ, «դուխով» մարդիկ, որոնք նստած իրենց համակարգիչների մոտ, վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, ատելության խոսք են տարածում, բռնության կոչեր հնչեցնում: Այս առումով, տիկին Գալյան, ես ափսոսում եմ Ձեր աշխատանքը, քանի որ այդ «դուխով» մարդկանց խրախուսում է իշխանությունը: Այդ «դուխով» մարդկանց ծառայությունը դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին: Օրինակ, երբ իմ քաղաքական հայացքների համար «Ֆեյսբուքում» ինձ վիրավորում են, ատելության, բռնության խոսք են տարածում, որ դրա կարմիր մազերը պիտի կտրել, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին, քանի որ այդ ծառայություններն ադպիսով փորձում են ինձ լռեցնել: Այս առումով ես իսկապես ափսում եմ Ձեր կատարած աշխատանքը»,- ասաց Սամսոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ