ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու մոտ 3 ամիս ռազմաարդյուաբերություն իրականացնող որոշ գիտական կենտրոններ և գործարաններ չեն աշխատում և նախարարությանը ծառայություն չեն մատուցում, նշեց․
«Մեր գնումների գործընթացում, գնումների մոտ 20 տոկոսն իրականացնում ենք ներքին շուկայից: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչի համար են պարապուրդի մեջ գտնվում այդ կազմակերպությունները, չգիտեմ ինչքանով է դա հիմնավոր, բայց ՊՆ-ն ամեն կերպ խրախուսում է ներքին արտադրությունը»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ գործարանների պարապուրդը գուցե կապված է այն փաստի հետ, որ դեռ տարեսկիզբ է և պատվերների ձևավորման մրցույթների խնդիր գոյություն ունի, և այս պահին խնդրին ամբողջությամբ չի տիրապետում:
ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նաև նշեց, որ իր Արցախ այցի ընթացքում հարց էր բարձրացվել տանկերի նորոգման հետ կապված, այդ հարցն ի՞նչ ընթացքում է։ ՊՆ-ն նշեց, որ կապված ազգային անվտանգության հետ, նա այդ հարցին կպատասխանի գրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը