2019թ. մինչ օրս պետական տարբեր կառույցներում, անհասկանալի պարբերականությամբ վճարվող պարգևավճարների մարաթոն է սկսվել։ Պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ մարդիկ արդեն նույնիսկ կորցրել են հաշիվը։ Պաշտոնական պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ պարգևավճարները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս, փաստորեն հավասարեցվելով աշխատավարձի արհեստական բարձրացմանը։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների պատկերը հետևյալն է.
Կառավարություն
Ազգային Ժողով
ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 2019 թվականին՝ 10 ամսում 14 անգամ պարգևավճար են ստացել։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):
2018թ. դեկտեմբերի առաջին կեսին ԱԺ-ում պարգևատրվել են 3 անգամ՝ 2 անգամ ամսական պաշտոնային դրույքի 100 տոկոսի, մեկ անգամ՝ 20 տոկոսի չափով։ Արարատ Միրզոյանի երկու անգամ 100 տոկոսանոց և մեկ անգամ 20 տոկոսի չափով պարգևավճարը կազմել է մոտ 2 միլիոն 7 հարյուր հազար դրամ։ ԱԺ երեք փոխնախագահները դեկտեմբերին ստացել են 2 միլիոն պարգևավճար, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 1 միլիոն 745 հազարական դրամ։
2020 թ․ հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։
Երևանի Քաղաքապետարան
2019 թվականի պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.930.937.600 դրամ:
Պարգևավճարը պետծառայողի՝ կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ ծրագրի ավարտից հետո կատարած գործունեության անհատական գնահատականը պետք է լինի: Պարգևավճարը չի կարող մշտական լինել, մինչդեռ 2019թ. ընթացքում հսկայական չափերի հասնող պարգևավճարները բոլորովին այլ տրամաբանության մասին են խոսում՝ վերածվելով բյուջեի օրինական յուրացման մեխանիզմի։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը