03 03 2020

ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը



Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք: Այս  մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ արձագանքելով  Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Հարց ու պատասխանի ժամանակ Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարը և առաջնորդվել են այլ հաշվարկներով ու հանձնարարություններով: «ԱԱԾ-ն արդյո՞ք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, բացահայտվե՞լ են դավաճանները»,-հարցրեց նա:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արձագանեց՝ դա ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար ԱԱԾ-ում արվում է: «Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք, ինքանմաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ