Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, թե Ծաղկաձորում հյուրանոցները դատարկ են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն պնդմանը, թե կորոնավիրուսով հավանական վարակվածներին Ծաղկաձորում մեկուսացնելու պատճառով, տուրստները խուսափում են այնտեղ գնալ:
Պատգամավորը նաև նշում է, որ չի էլ կարծում, թե կառավարության այդ քայլը սխալ է. «Պետությունը և պետության համապատասխան ինստիտուտները, երբ զբաղվում են այդ խնդրով, իրենք այդ ամեն ինչը հաշվարկում են նոր են անում: Կառավարությունը չի կարող այդպիսի որոշում կայացնի այդ հանգամանքը հաշվի չառնելով: Սա խոսում է կառավարության վստահության մասին՝ ինքը վստահ է, որ այդ ճանապարհով, որով լուծում է խնդիրը, պետք է որևէ մեկի մոտ կասկած չհարուցի: Բոլորը պետք վստահությամբ ներշնչվեն՝ ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ մեր հյուրերը, որ իրենք ապահովված են»,- նշեց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը