Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ ունենք և չգիտենք, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Եթե զգանք, որ ապրիլի սկիզբն արդեն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց եթե ավելի սրվի, կարծում եմ՝ կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքին, որ վիրուսի դեմ իշխանությունների կողմից համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, Հրաչյա հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեց, բոլոր քայլերը ձեռնարկեիցնք, ուղղակի ինչպես տեսնում ենք այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափանցել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը