Իրոք տարօրինակ վերաբերմունք ունեն մեր կառավարության անդամները կորոնավիրուսի նկատմամբ։ Նախարարներից մեկը մի բան է գրում, մյուսը մեկ ուրիշ, մյուսը ջնջում է գրածը։ Պետության ղեկավարը իր կյանքը վտանգելով մտնում է մարդկանց տներ, որտեղ կարող է վիրուսով վարակվել։ Ես չեմ հասկանում ԱԱԾ-ն աշխատում է, չի աշխատում, իրոք մեր պետությունը լրջության աստիճան ունի, թե՝ ոչ։ Այս մասին լրարգորղների հետ բհանդիպմանն ասաց «Այլընտրանքային նախաձեռնություններ» խմբի անդամ Գեղամ Նազարյանը։
«Չի կարելի վարչապետի պաշտոնն այդքան անլրջացնել և անցնել թու-թու-թու մակարդակով ինչ-որ բաների։ Քանի ամիս, տարի պետք կլինի, որ մարդկանց միջից հանեն, որ կորոնավիրուսը Ծաղկաձորից հեռացել է, ո՞վ է դրա տակից դուրս գալու»,- ասաց Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը