«Արցախում այս ընտրություններն իրենց յուրահատկություններն ունեն, որովհետև նույն օրը ընտրվելու են երկու գլխավոր կառավարման մարմինները: Սա հետաքրքիր հնարավորություններ է տալիս պրոցեսի մասնակիցներին, որովհետև կան թեկնածուներ, որոնք առաջադրված են և՛ նախագահական ընտրություններում, և՛ ԱԺ ընտրություններում: Կարծում եմ հիմնական պայքարը գնալու է 4 թեկնածուի միջև՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան և Վիտալի Բալասանյան: Իմ տպավորությունն այնպիսին է, որ հնարավոր է երկրորդ փուլ: Մտահոգությունն այն է, որ ընտրություններում դեստաբիլիզացիոն միտումնավոր գործողություններ չլինեն»,- մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը