02 03 2020

Մեր քաղաքացին պետք է պատրաստ լինի ճիշտ որոշում կայացնելու. Վիտալի Բալասանյան



Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ: Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հինադրույթները:

«Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից»,- ասել է Արցախի հերոսը՝ նշելով, իր թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, և իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը: «Իմ խնդրանքն է՝ ում ուզում եք՝ ընտրեք, բայց ճիշտ որոշում կայացրեք: Չլսեք մարդկանց, որոնք ընտրություներից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս: Հասկացանք, որ սոցիալական խնդիրներ ունեն, բայց մարդկանց ձանը, հաղթանակը չի վաճառվում»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ