02 03 2020

ՄԻՊ-ը կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել է վարչապետի հետ

ՄԻՊ-ը կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել է վարչապետի հետ

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։

Ամենակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կանխարգելման կանոնները:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում առավելագույն միջոցները կգործադրվեն», - գրել է ՄԻՊ-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ