Բնական է, որ այս վիկիլիկսյան հրապարակումները մեծ հետաքրություն առաջացրեց հանրության շրջանում: Այս մասին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը:
«Հետաքրքրություն առաջացրեց, որովհետև ամերիկայն դիվանագետները շատ ուշադիր հետևում էին այդ ժամանակ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և մենք այսօր կարող ենք ասել, որ չեզոք կողմի կարծիքը մեծամասամբ թույլ է տալիս ավելի հանգիստ վերլուծել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2008 թվականի մարտի մեկին Հայաստանում: Անհրաժեշտ է ընդգծել, որ ամերիկյան կողմը չափազանց մեծ ուշադրությամբ է հետևել նախընտրական և հետընտրական զարգացումներին, ունեցել է տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատեկերը, եղել է մշտական կապի մեջ թե՛ ընդդիմության, թե՛ այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչների հետ: Անաչառ քննարկումների համար ճիշտ կլինի, որ նայենք չեզոք կողմի տեսակետները և սրանով վիկիլիկսյան հրապարակումներն ավելի են կարևորովում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը