28 02 2020

Իշխանությունը կամք չունի բացահայտելու այս գործը. Դավիթ Խաժակյանը՝ կամազների գործի մասին



Քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի և ծրագրի կատարողականն աննախադեպ  վատ ցուցանիշներ է արձանագրել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը և հավելեց.

«Այն ծախսերը, որոնք պետք է կատարեր քաղաքապետարանը, մրցույթներ, որոնք պետք է հայտարարեր և քաղաքում  աշխատանք իրականացվեր, դրանք չեն արվել: Այդ թերակատարումը գերազանցել է 2018 թվականի թերակատարումը, իսկ 2018 թվականին այդ ծավալը գուցե օբյեկտիվ էր, որովհետև անցումային շրջան էր, մի քանի ամիս քաղաքապետ չուենինք, հետո ընտրական պրոցեսներ: Պատկերացրեք՝ որքան վատ է կառավարվել 2019 թվականին, որ ծախսերի մասով կատարողականը պարզապես ծախողվել է և իր վատ ցուցանիշներով  գերազանցել 2018 թվականին»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ