Նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են իրականցվել, կապ կա հարևան երկրների առողջապահության նախարարությունների հետ, ինչպես նաև Հայաստանում համապատասխան քայլեր են ձեռնարկվում, գիտեք, որ Իրանի հետ սահմանում որոշակի որոշում կայացվել է և այդ մասում որոշակի սահմանափակումներ ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը, անդրադառնալով կորոնովաիրուսի տարածվածությանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում վտանգի դեպքում համապատասխան որոշում կկայացնեն․ «Մինչ այս պահը ինչ միջոց ձեռնարկվել է այդ միջոցները արդյունավետ աշխատում են»։
Գրիգորյանը նաև հայտնեց, որ այս պահին Վրաստանի սահման փակելու հարց դեռ չի քննարկվում։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը