ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը... Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին...»: Նշենք, որ իրավական գործիչների պնդմամբ, Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն սահմանադրական կարգի տապալման փորձ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը