26 02 2020

Ինչ-որ բան այն չէ․ Ռուբեն Մելիքյանը՝ «Այո»-ի դրամահավաքի մասին

Ինչ-որ բան այն չէ․ Ռուբեն Մելիքյանը՝ «Այո»-ի դրամահավաքի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ Վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»։

Այս երկու նպատակներն էապես են տարբեր։ Օրինակ, առաջին նպատակի համար առավելագույն սահմանաչափը 100 միլիոն դրամն է, իսկ երկրորդը առավելագույն սահմանաչափ չունի։ Հիշենք, որ կազմակերպիչների պնդմամբ՝ հավաքվել է 200 միլիոնից ավել դրամ։

Հետևություն։ Ինչ-որ բան այն չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ