25 02 2020

Ինձ շատ ավելի անհանգստացնում է «Ոչ»-ի լուրջ ճակատ չլինելը. Լուսինե Բադալյան



Ակտիվ քարոզարշավը կարծում եմ, որ մարտի մեկից կսկսենք: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Հարցին, որ իշխանության ներակյացուցիչները Մարտի մեկի դեպքերի հետ կապված երթ են անցկացնելու, հնարավո՞ր է, որ այդ պատճառով այդ օրը քարոզչություն չիրականացնեն, պատգամավորը պատասխանեց. «Մարտի մեկի հետ կապված երթ արել ենք նաև անցյալ տարի, սա արդեն դառնում է ավանդույթ և մեկը մյուսի հետ շփոթել կամ իրար հետ զուգահեռելու կարիք չկա: Մարտի մեկի երթը նվիրված կլինի մարտի մեկի զոհերի հիշատակին, որից հետո արդեն կսկսվի ակտիվ քարոզարշավը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ