21 02 2020

Ինչո՞ւ Փաշինյանը խնդիր չունի Արմեն Սարգսյանի հետ․ նա էլ է հնի ժամանակ ընտրվել․ կարծիք



«Եթե Նիկոլ Փաշինյանն անընդհատ փաստարկ է բերում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, նախորդ իշխանության ժամանակ է ընտրվել, այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չունի խնդիր Արմեն Սարգսյանի հետ։ Նրան էլ են ընտրել հները»,- մամուլի ասուլիսում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ «Փաշինյանը ջղայնացել է այն կիքսերից, որ իրեն թույլ է տվել։ Հրայր Թովմասյանին ֆակտոր է սարքել Նիկոլ Փաշինյանը իր հախուռն գործողություններով»,- ասաց նա։

Տեր-Նակալյանի խոսքով, իշխանությունը հիմա չի կարողանում «սև»-ի կերպար կերտել, որպեսզի քարոզարշավի ժամանակ նրա դեմ պայքարի։

Politik.am կայքի խմբագիր Բորիս Թամոյանն էլ ասաց, որ մարդիկ պետք է լավ կշռադատեն, թե հանրաքվեին մասնակցելով՝ ինչին են քվեարկում։ Ստանալով «այո» ձայները՝ Նիկոլ Փաշինյանը կարող է սա համարել հանրության համաձայնությունը ցանկացած բան անելու համար, որոնց թվում կարող է լինել հարկերի բարձրացումը և այլն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ