«Այս հանրաքվեն հերթական անգամ ազգին պառակտման է տանում: Պառակտում են ազգին իրենց ոչ ազգային ծրագրերով: Մեր հասարակական կազմակերպությունը դեմ է այս հանրաքվեին, այս միլիարդների մսխմանը, որը կարելի էր ուղղել դեպի աղետի գոտի: Հենց միայն իրենց պարգևավճարներով հնարավոր էր ամբողջ աղետի գոտին վերականգնել: Մենք կոչ ենք անում զերծ մնալ այս ինտրիգային խոսակցություններին և հետևել սահմանարդրությանն ու օրենքներին»,- փետրվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը