Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը գրում է․
«Լեգիտիմության հերթական ճգնաժամը։
Ե՞րբ է սկսվել անկախ Հայաստանում, օրինականության, նաեւ, ինչպես ընդունված է ասել լեգիտիմության ճգնաժամը։
Անկախ 1990 թ․ ՀՀ ԳԽ , ինչպես նաեւ 1991թ․ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած թերություններին ու խախտումներին, ընտրությունների արդյունքները, գուցե ոչ այնքան օրինական էին, սակայն հասարակության համար ընդունելի, այսինքն ՝ լեգիտիմ էին։
1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաեւ 1996թ․ նախագահական ընտրությունները Հայաստանում ստեղծեցին, ինչպես օրինականության, այնպես էլ լեգիտիմության ճգնաժամ, որը եւ չհաղթահարվեց, ընդհուպ մինչեւ 2018թ․ զանգվածային ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը եւ նույն թվականի դեկտեմբերին կայացած եւ օրինական եւ լեգիտիմ ընտրությունները։
Նոր իշխանությունները օրինականության խախտումն ու լեգիտիմության առաջին կորուստն ունեցան 2019թ․ մայիսին, վարչապետի կոչով դատարանները շրջափակելով։Սակայն, արդեն 2020թ․ ապրիլի 5-ին հանրաքվեի դրված հարցը, անկախ արդյունքներից, իշխանությանը դարձնում է ոչ օրինական եւ ոչ լեգիտիմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը