20 02 2020

Նախագահի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

Նախագահի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020 թ. փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 917 հոդված, որոնցից 157-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 745-ը՝ չեզոք։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածները հիմնականում կապվում են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշումը ստորագրելու հետ։

Մինչ Արմեն Սարգսյանը կստորագրեր հանրաքվեն հաստատող փաստաթուղթը, լրատվականներն արդեն կանխատեսում էին դա: Օրինակ, հրապարակումներից մեկում ասված է. «Դատելով Փաշինյանի վստահությունից, բացառված չէ, որ նա նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրոք գնացել է գործարքի եւ Արմեն Սարգսյանը համաձայնել է ստորագրել։ Հիմա նա ունի 72 ժամ վերջնական որոշման՝ մնալ հավատարիմ գործարքին, դրանով սեփական անձը դնել ապագա քրեական հետապնդման տակ, թե մնալ նախագահ, որն, իհարկե, կարժանա Փաշինյանի բառապաշարին, բայց կմնա իրավական տեսակետից անձեռնմխելի։ Գործարքի այլ մանրամասները մեզ հայտնի չեն, բայց գործարքի հետեւանքները շատ հստակ են»։Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասել է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելը նախագահ Արմեն Սարգսյանի անձնական որոշումն էր:130-ից ավելի իրավաբան, փաստաբան և իրավապաշտպան դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով չստորագրել որոշումը և չնշանակել հանրաքվե:

Լարիսա Ալավերդյանն ասել է, որ իրենց ուղերձի իմաստն այն էր, որ մեկ է՝ այսպես թե այնպես, այդ հակասահմանադրական ձևով ընդունված որոշումն օրենքի ուժով գնալու է և դրվելու է հանրաքվեի, մեր հորդորը եղել է՝ պետք չէ ևս մի պետական մարմին, հաստատություն խառնվի բոլորի համար հայտնի՝ զուտ քաղաքականացված, անձնավորված ոչ իրավական ճանապարհի այս ընթացքին:Մեկ այլ հրապարակման մեջ ասված է. «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը չի կարողանում սեփական և ինքնուրույն որոշումներ կայացնել` նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի դուդուկի դամն է պահում, ինչը չափազանց տգեղ է: Լինելով բավականին հարուստ կենսագրության տեր` այսօրվա դրությամբ Սարգսյանը կամակատար է և գործիք»:Վերլուծականներում հանդիպում են մտքեր՝ համաձայն որոնց Արմեն Սարգսյանը վավերացնելով հանրաքվեի մասին որոշումը հակապետական շոուի մաս է կազմում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ