«Պետք է բանակում տեղի ունեցող դեպքերում կոնկրետ դեպքի վայրի հրամանատարությանը ամենախիստ պատասխանատվությանը ենթարկել։ Սա բարձիթողի վիճակի արդյուքն է, և ինչ-որ մարդիկ ասում են սա քրեական ենթամշակույթի դրսևորում է, այ ընգեր էդ 18 տարեկանը լրացած երեխեն էդ երբ հասցրեց այդ քերական ենթամշակույթ կորչվածին հարել, որի իրենք այդպես էլ չկարողացան բացատրել, թե դա ինչ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորի կարծիքով խնդիրը համանատարության անփութության հետևանքով է․ «Բայց եթե քրեական ենթամշակույթ է, ինչու բուն քրեակատարողական հիմնարկներում այդ քրեական ենթամշակույթի գործադրման արդյունքում այդքան զոհեր չեն լինում, որ այսքան զոհեր են լինում բանակում»,- ասաց Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը