«Փաստաբանը նշեց, որ սուտ մատնության գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել և նմանատիպ գործ չի եղել: Եղել է զրպարտություն, հերքման պահանջ, վարչական տուգանք, բայց այս հոդվածով չի եղել մեղադրանք: Եթե սա իսկապես աննախադեպ է, ապա մենք բացասական, բայց պատմական օրեր ենք ապրում, երբ մենք բոլորս պետք է ընտրություն կատարենք՝ մենք ում շահերն ենք պաշտպանում՝ պետության, հասարակության, թե՝ իշխանության, որովհետև այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ դրանք տարբեր երևույթներ են: Բայց այնուամենայնիվ կան ԶԼՄ-ներ, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը և հասկանում են, որ հասարակութունն իրավունք ունի իմանալ մանրամասներ և տեղեկություններ, որոնք չեն իմացվում և թաքցվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լիկա Թումանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը