«Նախկինում փորձեր էին քաղաքական հետապնդման, սա բացահայտ քաղաքական հետապնդում է այլևս։ Ես ներգրավված եմ որպես մեղադրյալ։ Սա Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
Նա հայտնեց, որ տեղյակ չէ, թե որ գործով են իրեն որպես մեղադրյալ ներգարվվել։
«Ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանը՝ նվազագույն և առավելագույն, նվազագույնը Անտիֆեյք լրատվական կայքի գործունեությունը խոչընդոտելն է, ակնհայտ է՝ սա մամուլի նկատմամբ ոտնձգություն է, նպատակը մեր աղբյուրները նվազեցնելն է։ Վստահ եմ, որ սա առավելագույնը հետապնդում է նպատակ, որ ինձ մեկուսացնեն մինչև հանրաքվեն, հանրքավեի քարոզչության ընթացքում ես լինեմ մեկուսացված»,- նշեց Սամսոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը