«Երբևէ չէի կարող պատկերացնել, որ կհայտնվենք այն իրավիճակում, երբ կմտածենք, որ ազգային անվտանգության, իրական անվտանգության լուրջ խնդիր ունենք: Չեմ պատկերացնում, որ այս երկրում լինի մեկ իրավաբան, որը ցանկանում է արդարության աչքերին նայել և ճշմարտությունը հաղորդել հանրությանը՝ ասելով, որ այս գործընթացն օրինական է: Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք էլ են ընդունում, որ գնում են հակասահմանադրական ուղիով: Մենք պետք է հասկանանք, որ երկրի կայուն զարգացման համար պարտադիր նախապայման է իրավական անվտանգությունը և քաղաքացին, որի անունից այսօր խոսում է քաղաքական իշխանությունը, պետք է գիտակցի, թե ինչին է ասում «Այո», ինչ հետևանք է ունենալու: Քաղաքացին պետք է քվեախցիկ մտնելուց, և «Այո» կամ «Ոչ» քվեարկելուց մտածի` ունենալու՞ ենք անվտանգ երկիր, թե՞ ոչ, պետականությու՞ն, թե՞ ոչ, քանի որ այս ամբողջը տանում է նրան, որ մենք կորցնում ենք մեր պետությունը»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը