«Ակնհայտ է, որ իշխանությունները չափազանց էժան հռետորաբանության կգնան: Ապրիլի 6-ին հասարակությունն էլ ավելի պառակտված կլինի. հարկավոր է մտածել դրա դեմ պայքարի միջոցների մասին: Իշխանություններին ընտրազանգվածի կորուստ է սպասվում` որակական առումով: Ապրիլի 6-ից հետո սահմանադրական ճգնաժամի մասին իշխանությունների կողմից ստեղծված առասպելը իրականություն կդառնա: Եթե հանրաքվեն ընթանա իշխանությունների սցենարի համաձայն, երկիրը երկար ժամանակ ՍԴ չի ունենա` իր բոլոր հետևանքներով: Տպավորություն է ստեղծվում, թե հանրաքվեն ծուղակ է հենց իշխանությունների համար, որի մեջ նրան ընկել ել կամ գիտակցաբար, կամ պատահական»,- «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Սահմանադրական անվտանգությունը, մարտահրավերները և լուծումները» քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը