Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեսյսբուքյան էջում գրել է․
«Սրանց խելքին նայեք․․․
Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են արել այսօր իմքայլական կոմբինատորները: Այդ կնոջը բերել են ԱԺ շենք և հանձնարարել, որ գնա լրագրողների մոտ ու իմ մասին բամբասանքներ և հերյուրանքներ պատմի:
Սկսենք սկզբից:Ուրեմն իմքայլական իշխանությունը չհանդուրժելով իմ կողմից հնչեցվող քննադատությունները, որոնք մշտապես կրում են կառուցողական բնույթ, ինչպես նաև սարսափելով իմ կողմից ՈՉ-ի շտաբը ձևավորելու և ղեկավարելու հավանականությունից, որի մասին այս օրերին փսփսոցներ են հնչում ամենատարբեր շրջանակներում, դիմել են անպատվաբեր քայլի:
Որոշ «փայլուն» կոմբինատորներ այսօր ԱԺ շենք են բերել մի կնոջ, ով իմ աշխատելու տարիներին հեռացվել է աշխատանքից ատեստավորումից բազմաթիվ անգամ խուսափելու և հետո բացասական գնահատական ստանալու հետևանքով: Այդ կնոջ անգրագիտությունը ժամանակին տեսել են նաև այն լրագրողները, որոնց ինքը հրավիրել էր ատեստավորման պրոցեսը լուսաբանելու:
Այդ կինը իմ հասցեին բազմիցս հրապարակային հնչեցրել է զրպարտություններ, ինչի առթիվ հիմա դատարանում գործ է քննվում:
Այդ կինն իմ ապօրինի կալանքում գտնվելու ժամանակ իմ դեմ սուտ մատնություն է կատարել, որի իրավական գնահատականը դեռ կտրվի:
Չեմ զարմանա, որ այդ կինը շուտով նորից աշխատանքի անցնի ԱԺ աշխատակազմում:
Ինչպես կասեր դասականը՝ էդ չեք, արա՜․․․
Հ․Գ․ չզարմանաք, որ այս օրերին 37-ի մատնիչի լրատվամիջոցում ու Հանրային հեռուստաընկերության եթերում իմ հասցեին լսեք հերթական հերյուրանքները: Սպասում եմ, դատարանն է սպասում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը