12 02 2020

Որևէ մեկը իշխանությունից չի խոսում, որ եկեք սուպերվարչապետական համակարգը փոխենք․ Գևորգ Պետրոսյան



 «Քանի իշխանություն չէին, անընդհատ թմբկահարում էին, որ սուպերվարչապետությանը պետք է վերջ տրվի, հիմա կարծես թե, հարմարվել են այդ վիճակին, այդ ռեժիմին, և որևէ մեկը իշխանությունից չի խոսում, որ եկեք սուպերվարչապետական համակարգը փոխենք: Եթե կա այդպիսի նպատակ, թող հիմա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում դա դնեն»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը համաձայն չէ, թե ՀՀ նախագահն քիչ լիազորություններ ունի. «Սահմանադրության պահպանությանը հետևելը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է: Ոմանք Սահմանադրության պահպանությանը հետևելը պատկերացնում են գնա կանգնի վարագույրի հետևելը, վարագույրը քաշի, տեսնի՝ փողոցում ինչ է կատարվում: Սահմանադրության պահպանությանը հետևելը այն է, որ նախագահը կարող է այն բոլոր դեպքերում, երբ ինքը գտնում է, որ կառավարության, վարչապետի, Ազգային ժողովի, որևէ պաշտոնատար անձի կամ սահմանադրական որևէ մարմնի գործողություններն ու որոշումները ակնհայտորեն հակադրվում են Սահմանադրությանը, ինքն այստեղ անելիք ունի: Արձագանքելու հարյուրավոր միջոցներ կան, ոչ թե ասի՝ այս արտահայտությունն անորոշ է, ոչ մի բան չենք կարող անել»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ