«Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ: Թեպետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, բայց հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկեն եվրոպացի գործընկերների հետ։ Ես չեմ տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ կարող է դիտվել մտահոգիչ: Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր տասը տարի առաջ, հնարավոր չէր նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները»,- փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը