12 02 2020

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու մասին. Ղազինյան

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու մասին. Ղազինյան

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության և իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:

Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:

Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

Այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:

Սպասենք մինչև փետրվարի 27-ը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ