Հանրաքվեի վերահսկման հասարակական հանձնաժողովի (ՀՎՀՀ) համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել ԿԸՀ՝ հանրաքվեի մասին օրենքի խախտման մասին ահազանգով։
«Այսօր, ՀՀ վարչապետը խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 14.1-րդ մասերի պահանջները, հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել՝ armtimes.com»,- գրել է Ռուբեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրաքվե» վբանաստեղծություն է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը