«Մենք ամենաառաջինը արձագանքեցինք՝ այն առումով, որ հենց այս դեպքերից հետո ՀՀԿ-ում գործադիրի նիստ հավաքվեց, մենք մեր մտահոգությունները հայտնեցինք և հայտարարություն տարածեցինք, որում հստակ նշված է մեր մտահոգությունները և այն ճանապարհը, որը հանգեցնելու է այս հանրաքվեին, այսինք ոչ պետականամետ հակաօրինական, ոտնահարելով բոլոր օրենքները, որովհետև մենք որևէ պատճառ չունենք այդ մեծ բանակի՝ իրավաբանների, փաստաբանների, չհավատալու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախատգահ Կարինե Աճեմյանը։
Նա նշեց, որ հանրաքվեն հակապետական, հակասահմանադրական քայլ է․ «Որևէ պատճառ չունենք այդ դիլետանտների խմբակին հավատալու, որոնց նպատակն է վերացնել սահմանադրական կարգը, վերացնել այս դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած մարդկանցով»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը