«Երբ թնդանողները որոտում են, հրացանները լռում են. երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, մեկ էլ տեսնում եմ՝ Փաշինյանը SMS է գրում, որ Ալենը գա ինձ պատասխանի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ հարցն անընդհատ շահարկվել է․ «Երբ որ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն ելույթները այդ նույն մարդիկ ունենում էին: Հետո տեսան՝ առանց մեզ ոչ մի բանի չեն կարող բանի հասնել, եկան, ասացին՝ դա գործընկերների փնտրտուք էր, մենք ձեզ մեղադրում էինք դրա մեջ, որ փնտրենք գործընկեր, հիմա մենք հպարտ ենք «Լուսավոր Հայաստանով»։ Հետո ստեղծվեց «Ելք» դաշինքը: Հետո «Ելք» դաշինքը փլուզվեց, սկսեցինք առանձին մասնակցել Երևանի ընտրություններին, նորից սկսեցին նույն բաներն ասել»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը