10 02 2020

Էդմոն Մարուքյանն ահազանգում է քաղաքական հետապնդման փորձի մասին

Էդմոն Մարուքյանն ահազանգում է քաղաքական հետապնդման փորձի մասին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

«Սպասում եմ իշխանությունների արձագանքին եւ պարզաբանումներին...

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաեւ ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ եւ նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...

Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ եւ դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ