10 02 2020

Քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրենց գործողությունների հետագա իրավական և քաղաքական հետևանքները. Արթուր Ղազինյան

Քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրենց գործողությունների հետագա իրավական և քաղաքական հետևանքները. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Սահմանադրական դատարանի 7 անդամներին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությունը վերածվեց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի` բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով: Այս մասին բազմիցս խոսվել է ինչպես իմ և քաղաքական ընդդիմադիր ուժերի, այնպես էլ իրավաբանական հանրույթի ճանաչված ներկայացուցիչների կողմից:

Իշխանության գործողություններին տրվել են բազմաթիվ քաղաքական գնահատականներ, սակայն այս գործընթացը, բացի քաղաքական գնահատականից, ենթադրում է նաև իրավական գնահատական, որտեղ ամրագրված կլինեն կատարված բոլոր խախտումներն ու դրանց համակցությանը քրեա-իրավական որակում տալու հիմնադրույթները:

Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել, թե իշխանության գործողություններում առկա են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների հատկանիշներ, համատասխանաբար «Իշխանությունը յուրացնելը» և «Սահմանադրական կարգը տապալելը», թե ոչ:

Առերևույթ առկա են հիմքեր պնդելու, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ցները, գալով նախնական համաձայնության, տիրացել են ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանարդրությամբ և մի շարք օրենքներով ՀՀ Սահմանարսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փաստաթղթի ՀՀ Սահմանարդության հետ համապատասխանության մասին եզրակացություն ներկայացնելու ՀՀ ՍԴ լիազորությանը, ինչն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրծի 300 հոդվածի հանցակազմում:

Չի բացառվում նաև, որ այս ուղղությամբ իշխանության հետագա քայլերը հանգեցնեն ՀՀ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացման, հատկապես, որ արդեն իսկ հիմքեր կան պնդելու, որ փաստացի դադարեցված են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված Հայաստանի Հանրապետության «իրավական» և «ժողովրդավարական» պետություն լինելու դրույթները` իրավական նորմերի և ընթացակարգերի կոպիտ և միտումնավոր խախտումների, կամայական մեկնաբանությունների, ինչպես նաև ժողովրդավարական հենասյունային սկզբունքների ոտնահարման միջոցով:

Մինչ ՀՀ օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներին այս անօրինականության մեջ գիտակցաբար ներքաշելը, քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրենց գործողությունների հետագա իրավական և քաղաքական հետևանքները և պատրաստ լինեն կրեն քաղաքական պատասխանատվություն իրենց գործողությունների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ