10 02 2020

Արմեն Սարգսյանը որոշեց այն, ինչ Գերմանիայում նախագահ Գինդենբուրգը` Հիտլերի համար. Zham.am

Արմեն Սարգսյանը որոշեց այն, ինչ Գերմանիայում նախագահ Գինդենբուրգը` Հիտլերի համար. Zham.am

Zham.am-ը գրում է․

«Արդեն հայտնի  դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Դրանով իսկ կոպտագույն ձևով խախտելով երկրի հիմնական օրենքը: Իր այս քայլով, նա ապագայում կանգնելու է դատարանի առջև, որպես երկրի սահմանադրական կարգը խախտած անձնավորություն: Բացի այդ, իր այս քայլով նա դարձավ հանրության գիտակից զանգվածի համար յուրօրինակ «persona non grata», որին բոլորը հիշելու են, որպես ո՛չ միայն անհայրենիք, այլև պետության շահերը դավաճանած անձնավորություն: 

Սակայն այս ամենից բացի, նա իր քայլով հիշեցրեց մեկ այլ պատմական միջակություն` 1933-ին Գերմանիայի նախագահ Գինդենբուրգին, որի որոշման արդյունքում Ադոլֆ Հիտլերի առջև «լեգիտիմ» կարգով բացվեցին իշխանության դռները: 

Ինչո՞ւ  Գինդենբուրգը Հիտլերին դարձրեց Գերմանիայի ռեյխսկանցլեր

Ինչպես հայտնի է, 1932-ին Գերմանիայի Բունդեստագում սկսեցին քննարկել այն ժամանակվա երկրի նախագահ Պաուլ Ֆոն Գինդերբուրգի  կոռուպցիոն չարաշահումները` կապված այն հանգամանքի հետ, որ վերջինս պետական հիմնադրամի հաշվին կառուցել էր իր ճոխ առանձնատունը և, որպեսզի խուսափի նաև այլ շահարկումներից, այն որպես նվիրատվություն հանձնել էր իր որդուն: Այդ ժամանակ խորհրդարանում ընթանում էր  բուռն բանավեճ այս խնդրի շուրջ և շատ խմբակցություններ պայանջում եին պատասխանատվության ենթարկել ծերուկ նախագահին: Վերջինս վախենում էր այդ ճակատագրից և փորձում էր դաշնակիցներ գտնել նույն խորհրդարանում: Սակայն այնպես էր ստացվել, որ միակ ուժը ով կարող էր փրկել այդ պահին ծերուկին նացիստներն էին, ովքեր ունեին մեծ ներկայացուցչություն երկրի այն ժամանակվա խորհրդարանում: Սակայն Գինդենբուրգին աջակցելու դիմաց նրանք պահանջում էին, որ նախագահը ստորագրեր Ադոլֆ Հիտլերին ռեյխսկանցլերի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Այդ ժամանակ Գերմանիայի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը դեմ էր Հիտլերին, քանզի մարդիկ հասկանում էին, թե ինչ կնշանակի, եթե նրա ձեռքում հայտնվի բացարձակ իշխանություն: Գինդենբուրգը տատանվում էր: Մի կողմից նրան տանջում էին խիղճը, հանրային կարծիքը, մյուս կողմից` նա վախենում էր քրեորեն հետապնդվելուց: Բացի այդ, Գինդենբուրգին ի օգուտ Հիտլերի աջակցությամբ հանդես էին եկել Գերմանիայի և արտերկրի հայտնի օլիգարխիկ  շրջանակները նույնպես: Օրինակ` հայտնի մեծահարուստ Ֆորդերի կլանի ներկայացուցիչները: Նույնիսկ վարկած կար, որ այդ քայլի համար, Գինդենբուրգին մեծ կաշառք էին առաջարկել նման որոշում կայացնելու համար: Երկար-բարակ տատանվելուց հետո, 1933-ի հունվարի 30-ին Գինդերբուրգը հանձնվեց և ստորագրեց Հիտլերին Գերմանիայի ռեյխսկանցլեր նշանակելու հրամանագիրը, որից հետո Հիտլերը տիրացավ արդեն ողջ իշխանությանը: Մեկ տարի անց, Գինդենբուրգը հավանաբար խղճի խայթ զգալու պատճառով հիվանդացավ քաղցքեղով և մահացավ: Նույն թվականին արդեն Հիտլերը հանրաքվե անցկացրեց, վերացրեց նախագահի պաշտոնը, իսկ Գինդենբուրգի լիազորությունները վերցրեց իրեն` ստանալով «երկրի ֆյուռեռի» կոչում: Թե ինչ եղավ հետագայում, արդեն շատերին է հայտնի:

Պարզապես այս պատմությունը հիշեցի, երբ այսօր իմացա, որ նախագահ Սարգսյանը համաձայնվեց խախտել հիմնական օրենքը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը:

Գինդենբուրգի «բախտը բերեց» և նրան չդատեցին Նյուրնբերգում, քանզի նա մահացավ 1934 թվականին:

Ինչպիսի՞ն կլինի հայաստանյան նմանատիպ գործիչների ճակատագիրը` զերծ կմնանք մեկնաբանությունից, թեև, ինձ գոնե, դա հայտնի է: Քանզի պատմական օրինաչափությունները  գրեթե ամենուրեք գործում են մոտավորապես նույն կերպով:

Անհայտ է միայն այն, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանը այս ամենի համար, քանզի հայտնի է, թե ինչ գին վճարեց իր ֆյուռեռի արկածախնդրության պատճառով Գերմանիան 1945 թվականից հետո` ընդմիշտ կորցնելով  իր պատմական տարածքները` Սելեզիան, Քյոնիգսբերգը և այլն: Իսկ մարդկային զոհերի և բարոյական վնասի մասին, նույնիսկ խոսք անգամ չկա:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ