08 02 2020

Հնարավոր է՝ հանրաքվեն անորոշ ժամկետով կհետաձգվի. 168.am

Հնարավոր է՝ հանրաքվեն անորոշ ժամկետով կհետաձգվի. 168.am

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջիկա օրերին չի ուղարկելու Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն ապահովելու համար:

«ԵԽԽՎ-ից եկող արձագանքները սթափեցրել են իշխանություններին, և այժմ նրանք քննարկում են իրենց իսկ նախաձեռնած հանրաքվեի անցկացումը չեղարկելու կամ հետաձգելու տարբերակները: Եվ եթե մոտակա օրերին Սահմանադրական դատարանի դատավորները չներկայացնեն ազատման դիմումներ, ապա «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխության նախագիծը ուղարկելու է Վենետիկ՝ անորոշ ժամկետով հետաձգելով հանրաքվեի անցկացումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ