07 02 2020

Հանրաքվեն կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել. Վիգեն Հակոբյան



«2020 թվականին ներքաղաքական ընդդիմադիր դաշտում լուրջ վերադասավորումներ են լինելու: Ընդդիմադիր դաշտում սկսվելու է վերաֆորմատավորում: Դա պայմանավորված է օբյեկտիվ իրողություններով, որովհետև 20 թվականն արդեն այն տարին է, որի վերջում իշխանության ժամկետը կիսվելու է: Այսինքն՝ անկախ նրանից՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե՝ հերթական, միևնույնն է քաղաքական դաշտը պետք է սկսվի պատրաստվել ընտրությունների: Այդ պրոցեսը պայմանավորված է նրանով, որ 18,19 թվականին շատ քաղաքական դաշտի դերակատարներ, ովքեր նախկին իշխանությունների հանդեպ ընդդիմադիր էին, բայց այս իշխանության օրոք մաս չկազմեցին, ի վերջո պետք է կողմնորոշվեն, թե քաղաքական դաշտի, որ սեգմենտում են գտնվում՝ ընդդիմադիր, թե՝ իշխանական: Տվյալ պարագայում պարզ է, որ ընդդիմադիր դաշում սկսվում է ակտիվություն»,- փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ