06 02 2020

Ձեր հարցի մեջ մեղադրանք կա. Վահագն Հովակիմյանը՝ լրագրողին



Ավելի իրավական մեթոդ, քան հանրաքվեն է, աշխարհը չի հնարել. Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար նախատեսվող հանրաքվեին:

««Իմ քայլը»-ը առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս փոփոխությունները և օգտվելով Սահամանդրության 202-րդ հոդվածի 3-րդ կետով իրեն տրված լիազորություններից և Սահամանդրության 2-րդ հոդվածի ուժով հարցը ներկայացնելու է հանրաքվեի:

Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ԱԺ կանոնակարգը կարգավորում է 2-րդ ընթերցման փուլը, չի կարգավորում առաջին ընթերցումը: Եվ մենք ունենք 202-րդ հոդվածի 3-րդ կետը, որն Ազգային ժողովին տալիս է լիազորություն, և այն չի կարող ստարադասվել խնդրի կարգավորված չլինելուն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ