06 02 2020

ԱԺ աղմկահարույց արտահերթը հետաձգվեց



Խորհրդարանում փետրվարի 6-ին արտահերթ նիստ էր հրավիրվել, որը հետաձգվեց: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր օրենքի երեք նախագիծ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ