05 02 2020

Այս նախագիծը ժամանակավրեպ և անիմաստ է. Գևորգ Գորգիսյան



Մոտեցումն անհասկանալի է, չի կարելի նման կարևոր նախաձեռնությունները հրատապ ռեժիմով բերել: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին:

«Դրանք առնվազն Վենետիկի հանձնաժողով պետք է ուղարկվեին եզրակացության կամ գոնե կարծիքի համար: Չի կարելի սահամնափակել Սահմանադրական դատարանի և ՀՀ նախագահի լիազորությունները և դրանք փոխանցել Ազգային ժողովին և ԱԺ նախագահին, հատկապես երբ ԱԺ-ում ունենք միակուսակցական մեծամասնություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ