05 02 2020

ՍԴ ճգնաժամային լինել-չլինելու հանգամանքն առայժմ հիմնավորված չէ. Միքայել Մելքումյան



Փորձում են հանգուցալուծում տալ մի երևույթի, որի ճգնաժամային լինել-չլինելու հանագմանքն առայժմ համակողմանի հիմնավորված չէ: Այս մասին փետրվարի 5-ին Yerevan.Today-ի հարցին, թե՝ ինչո՞վ են պայմանավորված Սահմանադրական փոփոխությունների նախագծի հրատապությունը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Վերջանական խմբակցության պաշտոնական տեսակետն այս պահին չկա, քանի որ արտահերթ նիստ պետք է լինի: Բայց, իհարկե, առանձին մեր գործընկերներ նաև մեր տեսակետները հնչեցրել են, որ մոտավոր ուղղված է դրան: Պետք չէ ինստիտուտը նսեմացնել և չարժե, որ մենք Ազգային ժողովին զրկենք Սահմանադրական դատարանի փորաձաքննության հնարավորությունից՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դա 15 թվականի խմբագրված Սահմանադրության դրույթ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ