Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառման մեջ նշել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Պատգամավորներ՝ (37 խորհրդանշական թվով) Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության այնպիսի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով:
Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն:
Իսկ մինչ սերունդների առաջ (պատմության դասագրքերում) հակապետական լինելու համար պատասխան տալը նրանք ապագա և իրական հեղափոխությունից հետո պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրական հեղափոխությունը լինելու է․․․»։
Իսկ Ադեկվադ միաբանության անդամ Արա Վարդանյանը գրել է․
«Հարգելի ընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հետ ամբաստանյալների աթոռին հայտնվող պատգամավորների անունները. Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը (միակ մարդն է, ում ինչով կարողանամ կօգնեմ), Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն։ Հենց այս պատգամավորներն են այսօր ԱԺ ներկայացրել Սահմանադրության փոփոխության խայտառակ նախագիծ։ Այս հակասահմանադրական փոփոխության ընդունման դեպքում Հայաստանը կդառնա տոտալ միապետություն:
Բայց դուք չեք հաջողելու, կարաք հանգիստ նստեք տեղներդ և սպասեք փախհատուցման ժամին։ Այն արդեն մոտալուտ է։
Հ.Գ. Ես ձեր տեղը բերդերը շատ արագ կվերանորոգեի, որ գոնը մարդկային պայմաններում անցկացնեք ձեր պատիժը։ Հ.Գ.Գ. Սա իհարկե դատվողների ամբողջական ցուցակ չէ։ Այն օրեցօր աճում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը