Առաջին անգամ Դուշանբեում տեսանք, որ մեր իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ պայմանավորվեց, որպեսզի նրանք օգնեն եղած իշխանությանը՝ դիրքերն ամրապնդելու հարցում: Այս մասին «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հակասական հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն ստիպված է մշտապես արդարանալ:
«Սա վերաբերում է թե՛ հայտարարությանն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», թե՛ այն մասին, որ բանակցություններ չեն վարվել, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը խոսում է այն մասին, որ պայմանավորվածություններ են եղել, իսկ նշանակում է՝ նաեւ բանակցություններ: Արտաքին քաղաքականության գերատեսչության խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ Փաշինյանը բանաձեւ է առաջարկել, որի համաձայն՝ որոշումը պետք է գոհացնի երեք կողմերին, բայց չի առաջարկել մեխանիզմներ, ինչից էլ փորձում են օգտվել ադրբեջանցիները: Դրանից բացի, այդպիսի պոպուլիստական հայտարարությունը, որը եվրոպացիների ականջին հաճելի է, պատճառ է դարձել, որ հիմա թիվ մեկ խնդիրն է դարձել բանակցություններին համայնքների ներկայացուցիչներին ներառելու ձգտումը, ինչը հարավածում է Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի կարգավիճակին»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը