05 02 2020

Չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան․ Լարիսա Ալավերդյան



«Երբ որ ասում են Ղարաբաղի հարց, ես անմիջապես հակադարձում եմ՝ չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան: Դա հայության պատասխանն է, որը տվել են, իսկ այս տարիների ընթացքում արցախահայությունն ապացուցել է իր կյանքով, որ ոչ միայն ողջ հայության հետ միասին արտաքին թշնամուց ինքնապաշտպանվելու ներուժ ունի, այլ ինքը ներսում ունի զարգանալու ուժ: »,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով ամենք անգամ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից գալիս են Ստեփանակերտ ու տեսնելով փոփոխությունները՝ ապշում են․ «Արցախում ժողովրդավարական, իրավական պետութունը կայանում է, կան նաև վնասակար սովորություններ՝ կոռուպցիա, հովանավորություն: Մենք պետք է ընկալենք Արցախը ոչ թե որպես իդեալակացված, որևէ խնդիր չունեցող, այլ բնականոն զարգացող օրգանիզմ է բոլոր իր հիվանդություններով, բայց ներքին այն ուժով, որն ինձ համոզմունք է տալիս՝ ինչ ուզում են ստորագրել պետությունների ղեկավարներ համանախագահների հետ՝ առոչինչ է Արցախի Հանրապետության համար: Որևէ մեկի որոշումը չի կարող լինել: Այստեղից է ինձ թվում տրամաբանորեն, որ փորձում են օր առաջ միացումն իրականացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ