04 02 2020

Փաշինյանը Արցախ է գնացել 12 ավտոմեքենայով

Փաշինյանը Արցախ է գնացել 12 ավտոմեքենայով

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Նիկո՛լ ջան, ընտանեկան հարցերով և ողջ ընտանիքով պետական բյուջեի հաշվին Արցախ գնալ-գալու ողջ գումարը, որը անվտանգության քո խիստ ռեժիմի պարագայում հաստատապես կազմել է մի քանի միլիոն դրամ, հենց հանդիսանում է էդ «զինվորից գողացած հացի» գումարը։

Մի հատ հրապարակի, թե բյուջեի վրա ինչքան է նստել քո այդ ընտանեկան վոյաժը, ու համադրենք ՀԴՄ-ից չգոյացած գումարի հետ, տեսնենք՝ ով է զինվորին կտրում հացից»։

Աբգար Գևորգյանն իր հերթին գրում է․

«Նիկոլը 12 մեքենայով գնացել ա Արցախ՝ տղուն տենալու։ Ճամփին մտել, մի տեղ հաց ա կերել, ու ՀԴՄ սարքը չի աշխատել, կտրոն չեն կարողացել տալ։ Սաղին խառնել ա իրար, էլ զինվորի հաց գողացողներ, էլ չգիտեմ ինչ լաչառություններ։ Ու մեկը չկա՝ էս պոպուլիստ դեմագոգին հարցնի՝ տո այ անմեղսունակ, դու, որ էդ 12 ջիպը հավաքել-տարել ես Արցախ մենակ տղուդ տենալու համար, դրա վրա ինչքա՞ն ես պետբյուջեից ծախսել։ Էդ ոսկեզօծ հետույքդ որ 3 մեքենայով գնար, տեղ չէր հասնի՞։ Հիմա ո՞վ ա զինվորից գողանում՝ էն մա՞րդը, որ չոլի մեջ հաց ուտելու անկյուն ա ստեղծել, աշխատող ա պահում, Արցախն ա զարգացնում, թե՞ քո նման ձրիակեր սուտխոսանը, որ հաստատագրված հարկ մուծող մարդուն թղթի կտորի համար ինչ ասես՝ չի ասում։ Քեզնից լավ զինվորի բաժին գողացող չկա, էդ միշտ հիշի։ Մենակ էն, որ դու քո մալալետկեքին ու քայլած դեգեներատներին ամսական միլիոններով պարգևավճար ես տալիս, էդ մենակ հերիք ա, որ մի հարցի լուծում չլինի, մի կարևոր բան չսարքվի էս երկրում ու Արցախում։ Իսկական սերմնացու գողացող մուկը դու ես քո թայֆով հանդերձ»։

#դեգեներատ_ձրիակերներ

Աբգար Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ