04 02 2020

Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Աղվան Վարդանյան



Armeniasputnik-ը հայտնում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է վերջին մեկ ամսում տեղի ունեցած հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում մթնոլորտն ամեն օր, ամեն շաբաթ փոխվում է, որին մեծապես նպաստում են իշխանության անմիտ ու չկշռադատված քայլերով:

Ինչ վերաբերում է քաղաքական լանդշաֆտին, ապա գոնե մտքի մեջ, գոնե օդում` «Կոնսենսուս մինուս մեկը» գոյություն ունի: Մեր քաղաքական դաշտի 90 տոկոսն այսօրվա վարչապետի կողքին չէ: Փաշինյանի կողքին է միայն նրա փոքր թիմը, որն անակնկալ կերպով ստացել է իշխանություն և հիմա վայելում է այն»,- նշեց քաղաքական գործիչը։

Ըստ նրա` այսօր Հայաստանում ժողովրդավարության հետք չկա և երկու տարի առաջ փողոց դուրս եկած ժողովրդի սպասելիքները չեն իրականացել, քանի որ ամեն ինչ կենտրոնացած է մեկ անձի շուրջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ