«Ես ինքս չեմ ներկայացել դատական նիստին, որովհետև չեմ ունեցել տեղեկություն, որ նշված օրը տեղի է ունենալու դատական նիստ: Եվ խոսքը չի վերաբերվում նրան, որ այս դահլիճում մենք բոլորս պետք է հավաքվենք և ինչ-որ հարց քննարկենք: Դատական նիստը իրենից ենթադրում է դատավարության կանոնների հստակ պահպանմամբ, դատավարության սկզբունքների պահպանմամբ որոշակի գործընթաց, որը ձեր կողմից խաթարվել է նախկինում: Այն պահից սկսված, երբ ես համոզվել եմ, որ դատարանն արդեն իսկ ընկալել է, թե որն է պատշաճ դատավարական կարգ պահպանելու ընթացակարգը, այդ օրվանից սկսված ներկայացել եմ դատական նիստի»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը